Ֆրանսիայում ընթանում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի ավելի քան 5 հազար բնակավայրերում այսօր մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը, որի անցկացումը հետաձգվել էր շուրջ երկու ամսով։ Քվեարկության առաջին փուլը կայացել էր երկրում կարանտինային խիստ սահմանափակումների ներդրումից մեկ օր առաջ՝ մարտի 15-ին։

Այսօրվա ընտրություններն ընթանում են համաճարակաբանական խիստ կանոնների պահպանության ֆոնին։ Մասնավորաբար, սահմանափակվել է տեղամասերում միաժամանակ գտնվող ընտրողների թիվը։ Դրան էլ գումարած ընտրողները պարտավոր են քվեաթերթիկներում նշումներ անել տնից բերված անհատական գրիչներով, ընտրատեղամասերի տարածքում էլ դիմակ կրելը պարտադիր է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով