Թուրքիայի արտգործնախարար. «Եթե ԵՄ-ն Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկի, ապա դրա պատասխանը կտանք» |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է ԵՄ-ի` Թուրքիայի դեմ որոշակի պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հայտարարությանը:

Ավելի վաղ «Reuters» պարբերականը գրել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է մի շարք պատժամիջոցներ կիրառել այն պատճառով, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներ է իրականացնում:

Չավուշօղլուն այս կապակցությամբ հայտարարել է, որ եթե ԵՄ-ն Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկի, ապա դրանք կարող են հակառակ ազդեցություն ունենալ:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ ոչ միայն կհակադարձեն ԵՄ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերին, այլև Կիպրոսում ավելի կընդլայնեն իրենց աշխատանքները և այդ հարցում չեն երկմտի:

Չավուշօղլուն պաշտպանել է Թուրքիայի «իրավունքը» Կիպրոս կղզու շրջակայքում և հավելել, որ ոչ ոք իրավունք չունի միջամտելու Թուրքիայի աշխատանքներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով