Ի՞նչ թռիչքներ են կազմակերպվելու առաջիկայում․ Քաղավիացիայի հայտարարությունը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Երևան-Մոսկվա-Երևան չվերթի կապակցությամբ  հանդես է եկել հայտարարությամբ․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 11֊ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում՝ 23։55)։

Ս. թ. հուլիսի 12-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում 00:30, մեկնում 01:00):

Ս․ թ․ հուլիսի 12-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»,- ասված է հայտարարության մեջ։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով