ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կաջակցի ըստ հնգամյա ռազմավարության. փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Դմիտրի Գվինդաձեին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 24-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման հիմնական թեման եղել է ՎԶԵԲ-ի 2019-2024թթ. երկրի ռազմավարության նախնական տարբերակի քննարկումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա 5-ամյա ժամանակահատվածում երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, Դմիտրի Գվինդաձեն փոխվարչապետին ներկայացրել է բանկի կողմից մասնավոր ու հանրային հատվածում աջակցության շրջանակը, ծավալն ու գործիքները:

«ՎԶԵԲ հետ համագործակցության առանցքային ուղղություններ են լինելու մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը, կառավարման բարելավումը և գործարար միջավայրի բարեփոխումներին աջակցությունը, ինչպես նաև՝ կայուն ենթակառուցվածքների զարգացումը:

Փոխվարչապետը կարևորեց նշված ուղղություններով Բանկի հետ փոխգործակցությունը և, հատկապես, կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղվող միջոցառումների արդյունավետ իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով