Գյումրիի երկնքում ռուսական ռազմաբազայի ուղղաթիռներն ու ինքնաթիռները ուսումնական թռիչքներ են իրականացնում |factor.am|

factor.am: Այսօր առավոտից Գյումրիի երկնքում աշխուժություն է տիրում։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի ուղղաթիռներն ու ինքնաթիռներն մանևրում են, ինչը որոշակի անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում։

Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն՝ ռուսական ուղղաթիռները պարեկային ծառայություն են իրականացնում հայ-թուրքական սահմանին, ինչը, ըստ նույն հրապարակումների, կապված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Թուրքիայի հայտարարությունների հետ։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, սակայն նշեց, որ ռուսական ուղղաթիռները ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում։ Նա նաև հավելեց, որ անհանգստանալու կարիք չկա։

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ  լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումներում․ շաբաթվա սկզբից վարժանքներ են Ռոստովի ու Վոլգոգրադի շրջանում, Հյուսիսային Օսիայում ու Աբխազիայում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով