Խորհրդարանը ԿԲ խորհրդի անդամի ընտրության քվեարկությունը կիրականացնի հուլիսի 16-ին|armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկությունը կիրականացնի վաղը` հուլիսի 16-ին: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Կենտրոնական բանկի խորհրդի անդամի քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 12:00-13:00-ն, Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում»,- ասաց Հովակիմյանը:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացվել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով