armenpress.am: Հանրահայտ շոումեն Միխայիլ Գալուստյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին:
Գալուստյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Հայաստանի Հանրապետության դրոշը և գրել, որ այդ հրապարակմամբ ցանկանում է սատարել Հայաստանին՝ իր պատմական հայրենիքին:
Շոումենն ընդգծել է, որ այն, ինչ հիմա կատարվում է, շատ տխրեցնող է: «Զոհվում են երիտասարդ տղաները: Կարծում եմ՝ Հայաստանի հետ կարելի է միայն բարեկամություն անել: Երբեք պետք չէ փորձել երկխոսություն սկսել ուժի տեսանկյունից: Միայն խաղաղ բանակցություններ: Ո՛չ պատերազմին: Դադարեցրե՛ք պատերազմը»,- եզրափակել է Գալուստյանը: