ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը կալանավորվել է |armtimes.com|

armtimes.com: ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը կալանավորվել է:

Այս մասին տեղեկացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը:

Կալանավորելու որոշումը այսօր կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրրոսյանի նախագահությամբ՝ այդպիսով բավարարելով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Գեւորգ Նարինյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այս պահին դեռ հայտնի չէ՝ կոնկրետ ինչում է մեղադրվում դատավորը:

Ավելին՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով