Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին |armenpress.am|

armenpress.am:  Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Մարտա Ռոսիկը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին և կոչ արել, որպեսզի այն արձագանքի Ադրբեջանի ագրեսիային։

Այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այս օրերին բռնության աճի պայմաններում իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետության գործընկերներին: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի»,- գրել է Մարտա Ռոսիկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով