ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ կորոնավիրուսի համավարակի պայմաններում տեղ են գտել մարդու իրավունքների խախտումներ

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ, ըստ գերատեսչության, կորոնավիրուսի համավարակի պայմաններում տեղ են գտել մարդու իրավունքների խախտումներ։

Պետդեպարտամնետը ցուցակում մանրամասնել է, թե ինչ քայլեր է ձեռնարկել այդ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Ցուցակը բաղկացած է 15 պետություններից, որոնց թվում են Արբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Սիրիան, Մալին, Կոնգոն, Մոլդովան, Գվինեան և այլ երկրներ։

«Ադրբեջանում, մասնավորապես, պետդեպարտամենտը կոչ է արել իշխանություններին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված քայլերը չկիրառել՝ քաղաքացիական հասարակությանը, ըննդիմությանը կամ հանրային քննարկումները լռեցնելու համար։ Ադրբեջանի իշխանությունները հետապնդումների են ենթարկել ու ձեռբակալել, իսկ մի դեպքում անգամ ինստիտուցիոնալ մակարդակով հոգեբուժարանում տեղավորել ըննդիմադիր գործիչներին և այն մարդկանց, որոնք քննադատել են կառավարությունը»-, նշված է փաստաթղթում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով