<ditert.am: v id=”news-content-container”>
Իրանը չի մոռանա ամերիկացիների կողմից իրանցի բարձրաստիճան գեներալ Քասեմի Սուլեյմանիի սպանությունը և անպայման կպատասխանի, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քազեմիի հետ հանդիպմանը:
«Նրանք ձեր տանը սպանել են մեր հյուրին՝ խոստովանելով իրենց հանցանքը: Իրանը երբեք չի մոռանա դա, և, անկասկած, պատասխան հարված կհասցնի ամերիկացիներին»,- ասել է Խամենեին:
Հհունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողության հետևանքով սպանվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի:
Ավելին՝ tert.am-ում