Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակը կբարեկարգվի

Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակում բարեկարգման աշխատանքներ կկատարվեն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է: Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները»,- գրել է Կարապետյանը:

Քաղաքապետի մամուլի խոսնակը հավելել է, որ գաղափարը վերցվել է Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթած ծրագրերից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև