Կենտրոնում ապամոնտաժվում են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը

Կենտրոնում հայտնաբերվում եւ ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը: Ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Կենտրոնում հայտնաբերվում եւ ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը։ Գործընթացը շարունակական է։

Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար»,- գրել է Կարապետյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter