Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել զոհված հայ զինծառայողների հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածությանը՝ նշելով, որ ցանկություն է հայտնել հարգանքի տուրք մատուցել բախումների հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակին:

«Ես ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին, որոնք ընկան Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների ժամանակ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանի իր էջում նշել է պատգամավոր Բուայեն՝ ավելացնելով, որ հիշատակի միջոցառում է կազմակերպվել  Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում:

«Ֆրանսիան պետք է դաշնակից և քույր մնա Հայաստանի համար»,-ասել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով