Գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են էկոնոմիկայի նախարարի հետ

Ճյուղային քննարկումների ձևաչափի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը եղել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկման ընթացքում ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության և արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։

Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը․ ըստ նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածության՝ հարցը խորությամբ կուսումնասիրվի, կհաշվարկվեն վնասները, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի հնարավորության դեպքում ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արտադրանքի ինքնարժեքին, դրան նպաստող գործոններին, քննարկվել են այն իջեցնելու հնարավոր ուղիները։

Նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին ընկերությունների հետ անցկացնել հանդիպումների շարք՝ քննարկելու վերջիններիս գործունեության մասնավոր խնդիրները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն