Կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել ու աշխատել կորոնավիրուսի պայմաններում․ Տիգրան Ավինյան |aysor.am|

aysor.am: Հայաստանը քննարկում է օգոստոսի 12-ից արտակարգ դրության երկարացման հարցը, այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Մեծապես կախված է նրանից, թե ինչպիսին կլինի հակահամաճարակաբանական պատկերն առաջիկայում», – ասաց նա։ Ավինյանը նշեց, որ պարետատունը մշակում է համավարակի կառավարման պլան։

«Կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել ու աշխատել կորոնավիրուսի պայմաններում», – ասաց ՀՀ փոխվարչապետը։

Պարետը նշեց, թե քննարկվում է դեռևս սահմանափակված մի շարք ոլորտներ վերաբացելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ միջազգային ավիափոխադրումների պարագայում իրավիճակը սահմանափակումների սպասվող մեղմացումների առումով տարբեր է լինելու։

«Այստեղ մեր գործողությունները հիմնականում նպատակ ունեն հնարավորինս կանխել համաճարակաբանական լրացուցիչ ռիսկերի առաջացումը ու պահպանել ներկայումս ձեռքբերված կայուն, բայց փխրուն իրավիճակը», – ասաց Ավինյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը։

Նա կոչ արեց հանգիստը կազմակերպել Հայաստանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև