Առաջին ձերբակալությունները Հոնկոնգում՝ վիճահարույց «Ազգային անվտանգության մասին» օրենքի շրջանակում |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի հատուկ վարչական շրջան համարվող Հոնկոնգում առաջին ձերբակալություններն են իրականացվել «Ազգային անվտանգության մասին» վիճահարույց օրենքի հիման վրա։

Չինաստանի իրավապահ կառույցների լիազորությունները Հոնկոնգում կտրուկ կերպով ընդլայնող այս օրինագիծն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին։

«Մենք ձերբակալել ենք մի խումբ մարդկանց, որոնք խախտել են «Ազգային անվտանգության մասին» օրենքը։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է չորս մարդ, բոլորն էլ ուսանողներ են։ Նրանցից ամենաավագը 21 տարեկան է, ամենակրտսերը՝ 16։ Մեզ հաջողվել է պարզել, որ այդ խումբը սոցիալական ցանցերում մի հայտարարություն է տարածել, որի համաձայն պատրաստվում է Հոնկոնգի անկախության դիրքերից հանդես եկող կուսակցություն ստեղծել», – հայտարարում էր Հոնկոնգի ոստիկանության ղեկավար Լի Կվայ-Վան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով