2019 թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի գործարքներն աճել են 11.1 %-ով

2019 թվականի առաջին կիսամյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 84441 գործարք, ինչը 2018 թվականի 2-րդ կիսամյակի համեմատ նվազել է 2.3 %-ով, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել 11.1 %-ով: 

Երևան քաղաքում 2019 թվականի առաջին կիսամյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 4.6 %-ով, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 9.5 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի առաջին կիսամյակի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 1.9 %-ով:

 

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն