ՀՀ-ում մահացությունների 2.3%-ը շնչառական հիվանդություններից է. ԱՆ ռազմավարություն է մշակել

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը, որի նպատակն է իրականացնել կանխարգելում և պացիենտների վաղ հայտնաբերում, հայտնաբերված պացիենտների վարման արդյունավետության բարձրացում, բուժական գործընթացում պացիենտների առավելագույն ներգրավման ապահովում, ԹՔՕՀ վերահսկողության բարձրացում:

Նշվում է, որ 2018-ին Հայաստանում գրանցված բոլոր մահերի մոտ 93%-ը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով, որից ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններից մահացությունը կազմում է 2.3%:

2013-2016-ին նկատվում է շնչառական օրգանների հիվանդություններից մահվան դեպքերի կայուն բացասական դինամիկա, մասնավորապես 2013-ին արձանագրվել է 1645 մահվան դեպք, որից ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններից մահացությունը 990 դեպք է:

2016-ին` 2148 դեպք է գրանցվել, ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններից մահացությունը` 1121: 2017թ.-ի համար մահվան դեպքերի թիվը կազմել է 1644, ստորին շնչառական ուղիներից` 648:

 

Առողջապահության նախարարություն

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն