2020-08-07-dbc3f037-e0a7-4f9e-9b77-77aac3da46cb.jpg

Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը կվերացվի |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին փաստաբանի միջնորդությունը։

Մասնավորապես՝ շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացվեց, իսկ դրամական միջոցների վրա դրված կալանքը կպահպանվի՝ 1 մլն 512 հազար ՀՀ դրամի չափով։

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ Թավադյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին։ Մեղադրող և տուժող կողմն այսօրվա դատական նիստին ներկայացրեց իր առարկությունները։

Ավելին՝ pastinfo.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն