Բելառուսի ՊԱԿ նախագահը հայտնել է, որ նախագահի ընդդիմադիր թեկնածուի դեմ մահափորձ է նախապատրաստվել |tert.am|

tert.am: Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկը հայտարարել է, որ երկրի նախագահական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դեմ մահափորձ է նախապատրաստվել:

«Ընդդիմության` այսպես կոչված միավորված շտաբից տեղեկություն է ստացվել, որ իրենք մտավախություն ունեն, որ Տիխանովսկայայի դեմ սադրանքներ և մահափորձ տեղի կունենա: ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի բաժինը ևս նման հաղորդագրություն է որսացել»,- ТАСС գործակալության փոխանցմամբ`հայտարարել է ՊԱԿ նահագահը:

Նրա խոսքով` հաղորդագրությունն ուղարկողի ինքնությունը պարզվել է, նրան շուտով կձերբակալեն: Վերջինս նշել է, որ այդ մասին զեկուցվել է երկրի ղեկավարին, որն էլ հրահանգել է 120 պատրաստված աշխատակիցներից կազմված խումբ ուղարկել միավորված շտաբի պաշտպանությունն ապահովելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով