Թուրքիայում ձերբակալվել է Դինքի սպանության գործով հետախուզվողը |news.am|

news.am: Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետախուզվող Թունջայ Ուզունդալը ձերբակալվել է Իզմիրում։

Թուրքական Ahvalnews–ի փոխանցմամբ՝ Թունջայ Ոզունդալը ավելի վաղ ձերբակալվել էր Դինքի սպանության գործով որպես կասկածյալ զինված հանցախմբի անդամ լինելու եւ սպանության կազմակերպմանը օգնելու մեղադրանքով։

Դատարանը նրան ստորագրությամբ ազատ էր արձակել, սակայն նա անհետ կորել էր, որից հետո դատարանը կրկին կալանման որոշում է կայացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով