ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները|armenpress.am|

armenpress.am: Համավարակը հանգեցնում է հասարակական ինստիտուտների հանդեպ մարդկանց վստահության նվազման, տնտեսական անհավասարության խորացման և իշխանության չարաշահման: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը` տեսակապի միջոցով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով`առողջապահական ճգնաժամի և հումանիտար մարտահրավերների դեմ պայքարելու համար համապարփակ մոտեցում է անհրաժեշտ:

«Ուսումնասիրելով հորիզոնը` ես երեք հիմնական սպառնալիք եմ տեսնում»,- ասել է նա:

Նախ և առաջ Գուտերիշը նկատի է ունեցել «հասարակական վստահության քայքայումը»:

«Երկրորդ հերթին դա գլոբալ տնտեսական կարգի ապակայունացումն է: Ես հատկապես մտահոգված եմ սոցիալ-տնտեսական անհավասարության խորացմամբ»,- ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Վերջինս դեմ է արտահայտվել նաև համավարակը իշխանության չարաշահման նպատակով օգտագործելուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով