Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մոտ 4000 շենք է վնասվել կամ ամբողջովին փլուզվել |tert.am|

tert.am: Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վնասվել կամ ամբողջովին փլուզվել է մոտ 4000 շենք, այս մասին նախօրեին հայտնել է Լիբանանի ներքին անվտանգության վարչությունը, գրում է korrespondent.net կայքը։

Երկրի նախագահ Միշել Աունն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է, որ նախնական գնահատականների համաձայն՝ Լիբանանի կրած վնասի չափը գերազանցում է 15 միլիարդ դոլարը։ 

Միևնույն ժամանակ, իսպանացի միապետը ցավակցություններ ու զորակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին, ինչպես նաև նշել է, որ պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրանց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով