Տիխանովսկայան քաղաքապետներին կոչ է արել ապահովելու խաղաղ հավաքների կազմակերպումը

Սվետլանա Տիխանովսկայան հանդես է եկել նոր տեսաուղերձով, որում կոչ է անում Բելառուսի քաղաքապետներին ապահովելու օգոստոսի 15-ին և 16-ին քաղաքներում բողոքի խաղաղ զանգվածային ակցիաների կազմակերպումը։ Հայտնում է svoboda.org-ը։

Տիխանովսկայան ևս մեկ անգամ կոչ է արել Բելառուսի իշխանություններին հրաժարվելու բռնությունից ու ասել, որ իր կողմնակիցներին հորդորել է կազմակերպել բացառապես խաղաղ ակցիաներ, ինչպիսիք են «համերաշխության շղթաները» ու գործադուլները։ Նա շնորհակալություն է հայտնել այն իրավապահներին, որոնք հրաժարվել են ենթարկվել «հանցավոր հրամաններին»։ 

Տիխանովսկայան նաև հայտարարել է ստորագրահավաքի մասին, որին կարող են միանալ այն մարդիկ, որոնք ընտրություններում իր օգտին են քվեարկել։ Նպատակնն այն է, որ հավաքեն ապացույցներ, որ իրեն են սատարում։ Տիխանովսկայան նաև նշել է, որ բելառուսներն այլևս չեն հանդուրժի նախկին իշխանություններին։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև