Ընտրական հանձնաժողովի անդամները պատմել են, թե ինչպես են կեղծվել ընտրությունները Բելառուսում |lragir.am|

lragir.am: Բելառուսի մայրաքաղաք Մինսկի թիվ 170 միջնակարգ դպրոցում գտնվող ընտարտեղամասի հանձնաժողովի անդամ, մաթեմատիկայի ուսուցչուհի Սվետլանա Խարևիչը, որը հրաժարվել է ստորագրել ամփոփիչ արձանագրությունը, պատմել է, թե ինչպես են ձայները կեղծվել հօգուտ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Այս մասին հայտնում է tut.by կայքը։

Նրա խոսքով, ձայները հաշվելուց հետո Լուկաշենկոյի օգտին կար 157 քվե, իսկ հիմնական մրցակցի՝ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 817։ Հանձնաժողովի մյուս անդամները, սակայն, պատռեցին այդ արձանագրությունը և նոր թվեր գրեցին՝ 1100 Լուկաշենկոյի օգտին, 78՝ Տիխանովսկայայի։

Մինսկի մեկ այլ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Դարյա Մաման պատմել է, որ Տիխանովսկայան այդ ընտրատեղամասում ստացել է 588 ձայն, սակայն ամփոփիչ արձանագրությունում գրել են 450։ Դարյա Մաման ասել է, որ ինքը չի ստորագրել այդ արձանագրությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով