Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները |tert.am|

tert.am: Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում է NEXTA Live տելեգրամյան ալիքը։ 

Հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում երևում է, որ ամբողջ Բելառուսով տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ աշխատանքի չեն գնացել և դրա փոխարեն հավաքվել ու բողոքի ցույց են անցկացնում։

Մասնավորապես՝ գործադուլ են անում Բելառուսի ավտոմոբիլային գործարանի՝ «ԲելԱԶ»-ի, կալիումային պարարտանյութեր արտադրող «Բելառուսկալիյ»-ի, Մինսկի տրակտորի գործարանի, «Բելկարդ»-ի և այլ խոշոր գործարանների աշխատակիցները։

Ինչպես հայտնում է Tut.by կայքը, նրանք պահանջում են դադարեցնել ուժայինների կողմից ցուցարարների նկատմամբ բռնությունը, մեղավորներին պատասխանատվության ենթարկել, նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, նոր ընտրություններ անցկացնել, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով