Քաղաքապետարանը քննարկումներ է անցկացնում մանկապարտեզների վերաբացման ժամկետների վերաբերյալ․ Հակոբ Կարապետյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը քննարկումներ է անցկացնում մանկապարտեզների վերաբացման ժամկետների վերաբերյալ: Այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Քաղաքապետարանը համապատասխան ստորաբաժանումներում ներկայումս քննարկումներ է անցկացնում համայնքապատկան մանկապարտեզների վերաբացման ժամկետների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում նաև հակահամաճարակային իրավիճակից աշխատանքի կազմակերպման որոշ դետլաների: Այլ մանրամասների և հետագա քայլերի մասին տեղյակ կպահենք»,- նշեց Կարապետյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև