shantnews.am: ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես նախագահի թեկնածու։
Որոշումն ընդունվել է օգոստոսի 18-ին՝ կուսակցության համագումարի ժամանակ, որը պանդեմիայի պատճառով անցկացվել է առցանց ձևաչափով։
ԱՄՆ նահանգների կուսակցական պատվիրակները հրապարակել են փրայմերիզների արդյունքները, համաձայն որոնց՝ Բայդենը հավաքել առավել մեծ թվով պատվիրակների ձայներ, հայտնում է CNN-ը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։ Բայդենը կմրցի գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ։