2020-08-19-a31afad3-4bb5-44a6-9320-ef7ffdb0563c.jpg

Բայդենը դեմոկրատների կողմից պաշտոնապես հաստատվեց որպես նախագահի թեկնածու |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես նախագահի թեկնածու։

Որոշումն ընդունվել է օգոստոսի 18-ին՝ կուսակցության համագումարի ժամանակ, որը պանդեմիայի պատճառով անցկացվել է առցանց ձևաչափով։

ԱՄՆ նահանգների կուսակցական պատվիրակները հրապարակել են փրայմերիզների արդյունքները, համաձայն որոնց՝ Բայդենը հավաքել առավել մեծ թվով պատվիրակների ձայներ, հայտնում է CNN-ը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։ Բայդենը կմրցի գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն