Լուկաշենկոն հերքել է երկրում ռուսական ռազմական ներկայության մասին լուրերը |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մարզերի ղեկավարների հետ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հերքել է երկրում արտասահմանյան ռազմական ներկայության մասին լուրերը, գրում է belta.by կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահը դժգոհել է համացանցում տարածվող սխալ տեղեկություններից։ 

«Եվս մի խնդիր էլ ֆեյքերն են։ Համացանցում բացահայտ սուտ է․ Բելառուսում արտասահմանյան զորքեր, Ռուսաստանի Դաշնությունից տեխնիկա․․․Երևի տեսել եք արդեն ինչպես են տարածում, վերցնում են ռազմական տեխնիկայի շարասյան նկար՝ անհայտ ժամանակներից, անհայտ մարդկանց պատկանող և անհայտ ճանապարհներով անցնող, և պետք է ասել, որ դրանք ռուսական սահմանից Օրշա են շարժվում»,-նշել է պետության ղեկավարը։ 

«Նկարել են՝ իրենք էլ չհասկանալով, որ դրանք բելառուսական, և ոչ թե ռուսական զրահափոխադրիչներ են, և որ դրանք շարժվել են արևմտյան սահմանի ուղղությամբ, այն բանից հետո, երբ որոշում կայացրինք, որ պետք է պետական ինքնիշխանության և անկախության, պետական սահմանի պաշտպանության համար հավելյալ միջոցներ ձեռնարկել»,-նշել է նախագահը և հավելել, որ ներկա պահին այլ պետությունների զինված ուժերից որևէ մարդ իրենց երկրում չկա։

Ավելին՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով