«Շատ արդյունավետ եւ նպատակաուղղված քննարկումներ էին». Զոհրաբ Մնացականյանի գրառումը

Զոհրաբ Մնացականյանը թվիթերում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վրաստան կատարած իր պաշտոնական այցին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ավարտեցի պաշտոնական այցս Վրաստան։ Անչափ շնորհակալ եմ Դավիթ Զալկալիանիին՝ բարեկամության եւ շատ ջերմ հյուրընկալության համար։ Շատ արդյունավետ եւ նպատակաուղղված քննարկումներ էին։ Առկա է ընդհանուր ամուր հանձնառություն տարածաշրջանային խաղաղությանը եւ անվտանգությանը, երկկողմ դինամիկ օրակարգին՝ բոլոր ուղղություններով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն