Երկրին փոփոխություններ են հարկավոր, բայց ոչ քաղաքացիական դիմակայության կամ հեղափոխությունների գնով. Բելառուսի ԱԳՆ |tert.am|

tert.am: Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ երկրում փոփոխություններ պետք են, բայց դրանք չպետք է իրականացվեն քաղաքացիական դիմակայության կամ հեղափոխությունների գնով, գրում է ria.ru-ն։

«Փոփոխություններ պետք են, դա ոչ ոք չի հերքում։ Բայց ոչ քաղաքացիական դիմակայության կամ հեղափոխությունների գնով։ Այդ դեպքում զոհերն ու բացասական հետևանքները մի քանի անգամ ավելի շատ կլինեն։ Վերջին օրերի իրադարձությունների պատճառով մենք արդեն իսկ երկար տարիներ հետ ենք շպրտվել մեր զարգացումից»,- ասված է Մակեյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հանրապետության ԱԳՆ կայքում:

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները:

Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ 

Պաշտոնապես հաստատվել է երեք մարդու մահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով