Բելառուսում քրեական գործ է հարուցվել ընդդիմության համակարգող խորհրդի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ընդդիմության կողմից օրերս ստեղծված համակարգող խորհրդի անդամների դեմ։

«Ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծումը նախատեսված չէ օրենքով, իսկ դրա գործունեությունը հակասահմանադրական է», – նշված է Բելառուսի գլխավոր դատախազության այսօր տարածած հայտարարության մեջ։

«Այդ կառույցի ձևավորումը և գործունեությունը միտված են պետական իշխանության զավթմանը և Բելառուս ազգային անվտանգության խաթարմանը», – այսօր Մինսկում հայտարարել է Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով