Բելառուսի ընդդիմությունը խոստացել է չխոչընդոտել կրկնակի ընտրություններին Լուկաշենկոյի մասնակցությանը |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմությունը պնդում է նոյեմբերի 5-ից՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հինգերորդ նախագահական ժամկետի ավարտից հետո կրկնակի ընտրություններ անցկացնելու հարցում՝ ընդգծելով, որ չի խոչընդոտի կրկնակի ընտրություններին վերջինիս մասնակցությանը: Meduza.io-ի հաղորդմամբ՝ «Ինտերֆաքս»-ին հայտնել է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան:

Կոլեսնիկովան նշել է, որ ընդդիմությունը խոչընդոտներ չի տեսնում, որպեսզի Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցի կրկնակի ընտրություններին:

«Նույնիսկ վարչական ռեսուրսներ ունենալով և կոպտագույն կեղծիքներով՝ նա պարտվել է։ Մենք հավատում ենք, որ Բելառուսի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընտրություններին մասնակցելու իրավունք ունենա, այստեղ ոչ մի խոչընդոտ չպետք է լինի։ Բայց մենք չենք հավատում, որ Լուկաշենկոն կմասնակցի»,-ասել է նա։

Կոլեսնիկովան կարծում է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է լիովին թարմացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, այդ թվում՝ փոխել հանձնաժողովի ղեկավարին, ինչպես նաև ընտրություններին միջազգային դիտորդների ներգրավել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով