Լուկաշենկոն մտադիր չէ երկխոսել կամ բանակցել ընդդիմության համակարգող խորհրդի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում դեմ համազգային ցույցերը երկրորդ շաբաթն է՝ չեն դադարում, այսօր վերստին պնդել է՝ ընդդիմության համակարգող խորհրդի հետ երկխոսելու կամ բանակցելու մտադրություն չունի։

Բռնապետական կառավարմամբ հայտնի նախագահը Արևմուտքին է մեղադրել երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ՝ չհստակեցնելով՝ ինչ հանգամանքներում են սպանվել իր դեմ բողոքող առնվազն երեք ցուցարարները։

Եվրամիությունը չի ճանաչել օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն 6-րդ անգամ անընդմեջ նախագահ էր հռչակվել Ալեքսանդր Լուկաշենկոն։

Վերջինիս մրցակից Սվետլանա Տիխանովսկայան այսօր հորդորել է աջակիցներին շարունակել և ընդարձակել համազգային գործադուլները։ «Ես աջակցում եմ բոլոր ցուցարարներին և պաշտպանում եմ բոլոր խաղաղ ճանապարհները՝ հանուն սեփական իրավունքների պաշտպանության ու ընտրության ազատության», – այսօր հայտարարել է ընդդիմադիր գործիչը՝ Վիլնյուսում հրավիրված ասուլիսում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով