Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանքի տակ. նա հրաժարվում է ցուցմունք տալ |news.am|

news.am: Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին ասաց Նարեկ Սարգսյանի փաստաբան Արթուր Պիվազյանը։

Արթուր Պիվազյանն ասաց, որ քրեական գործի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք առերեսումներ։

Նա նշեց նաեւ, որ Նարեկ Սարգսյանը հրաժարվում է ցուցմունք տալ։

Անդրադառնալով առողջական խնդիրներին՝ փաստաբանն ասաց. «Ունի առողջական խնդիրներ, որոնք «Իզմիրլյան» բկ-ում չեն կարող լուծվել, քանի որ այդ ԲԿ-ն ավելի շատ վնասծքների բուժման հետ է կապված։ Նորից ենք դիմել, որպեսզի «Նաիրի» բկ-ում հետազոտություն անցնի։ Հիմնավորում են, որ անհրաժեշտության դեպքում ամբուլյատոր կարգով հնարավոր է՝ Նարեկ Սարգսյանը ստուգումների ենթարկվի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն