Բելառուսից արտաքսվել են «Ազատության» լրագրողները, երկրում արգելափակվել են տասնյակ լրատվական կայքեր |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկում նախօրեին ձերբակալվել են «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակիցներ Յուլիա Վիշնևսկայան և Անդրեյ Կիսելյովը: Մի քանի ժամ ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո լրագրողներին արտաքսել են երկրից, նրանց մուտքը Բելառուս հինգ տարով արգելված է: «Ազատություն» ռադիոկայանին չի հաջողվել պարզաբանումներ ստանալ իշխանություններից տեղի ունեցածի կապակցությամբ:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Բելառուսի իշխանություններն արգելափակել են մի շարք անկախ լրատվամիջոցների՝ այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության կայքէջերի հասանելիությունը երկրում:

Բացի չորս տասնյակից ավելի լրատվամիջոցների՝ ներառյալ «Բելսատ»-ի, «Եվրոռադիո»-ի, «Մեդիազոնա»,-ի «Տրիբունա»-ի, «Ռեգնում»-ի կայքերից, արգելափակվել են նաև Բելառուսի նախագահի նախկին թեկնածուներ Վիկտոր Բաբարիկոյի, Վալերի Ցեպկալոյի, Նիկոլայ Ստատկևիչի կայքէջերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով