Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպման նախապես սահմանված օրակարգ չկա:

«Վարչապետի հետ խմբակցության հերթական հանդիպումն է: Յուրաքանչյուր ամիս խմբակցությունը նման հանդիպում ունենում է: Նախապես օրակարգ չկա ձևավորված, տեղում կձևավորվի օրակարգը»,- ասաց Մակունցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն