17։30- Այսօր՝ օգոստոսի 24-ին, ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ համայնքներում: Խախտումներ են արձանագրվել շինանյութի և բենզինի մանրածախ առևտրի կետերում, որտեղ բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, փակ աղբամանները և ջերմաչափման գրանցամատյանները:
16։01- Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել։ Վարակվել է 6 երեխա ու 7 աշխատակից։ Սաներն ու աշխատակիցները հոսպիտալացված են, չնայած որ հիվանդությունը, բացի մեկ աշխատակցից, անախտանիշ ընթացքով է։ Քանի որ այս հաստատությունում գտնվող երեխաները հիմնականում առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեն, դրա համար որոշվել է նրանց հոսպիտալացնել։ |factor.am|
11։49- ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։ Այն կաջակցի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին տնտեսապես վերականգնվել համավարակից: Հավելյալ 436,000 դոլարը կհատկացվի խոցելի միգրանտների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։
11։20- Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
10։53- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։51- Թարմացված 24.08.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 42825 (+33)
Առողջացածներ – 36049 (+58)
Փաստացի բուժվողներ -5666
Ընդհանուր թեստեր – 195574 (+380)
Մահվան ելքեր – 854 (+2)
Մահվան ելքեր այլ պատճառով –256 (+1) [ՀՀ ԱՆ]
09։35- Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է: [Վարդենիսի համայնքապետարան]
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․08․20