Մինսկում ձերբակալել են ընդդիմության համակարգող խորհրդի երկու անդամների |azatutyun.am|

azatutyun.am: Երկուշաբթի օրը Մինսկում ձերբակալվել են Ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Օլգա Կովալկովան և Սերգեյ Դիլևսկին: Նրանց մեղադրում են չարտոնված զանգվածային միջոցառումներ կազմակերպելու մեջ:

Իշխանության խաղաղ փոխանցման հարցով Ընդդիմության համակարգող խորհրդի դեմ ավելի վաղ բելառուսական իրավապահները քրեական գործ են հարուցել` «պետական իշխանության զավթման, ազգային անվտանգությանը վնաս պատճառելու փաստերով»։

Խորհրդին բացի քաղաքական գործիչներից, քաղաքացիական ակտիվիստներից, անդամակցում է նաև գրականության Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով