Բեյրութի նավահանգստի մոտակայքում քիմիական պայթյունավտանգ նյութերով բեռնված 79 կոնտեյներ է հայտնաբերվել |tert.am|

tert.am: Բեյրութում լիբանանցի ռազմական փորձագետները ֆրանսիացի գործընկերների հետ մայրաքաղաքի նավահանգստի մոտակայքում քիմական թունավոր նյութեր պարունակող 79 կոնտեյներ են հայտնաբերել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Լիբանանի զինված ուժերի լրատվական ծառայությունը:

«Օգոստոսի 14-22-ն ընկած ժամանակահատվածում հիդրոքլորաթթու պարունակող 25 և այլ նյութեր պարունակող 54 կոնտեյներ է հայտնաբերել, որոնցից քիմիական այդ նյութերի արտահոսքը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն