ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պատճառով զբոսաշրջության ճյուղի կորուստների գումարը |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջության ոլորտի կորուստներն ամբողջ աշխարհում կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար, 120 միլիոն աշխատատեղ հայտնվել Է սպառնալիքի տակ: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ զբոսաշրջության հատվածի վրա համավարակի ազդեցության մասին զեկույցի շնորհանդեսի առթիվ տեսաուղերձում:

«Ընթացիկ տարվա առաջին հիգ ամսում միջազգային տուրիստական ուղեւորությունների թիվն ավելի քան կիսով չափ նվազել Է, զբոսաշրջության հատվածի կորուստները կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար»,- նշել Է նա:

«Զբոսաշրջության ոլորտում ամբողջությամբ վերցված 120 միլիոն աշխատատեղ գտնվում Է սպառնալքի տակ»,- հավելել Է գլխավոր քարտուղարը:

Գուտերիշն ընդգծել Է, որ անհրաժեշտ Է վերականագնել զբոսաշրջության հատվածը:

«Բայց դա պետք Է տեղի ունենա՝ հաշվի առնելով մարդկանց անվտանգությունը եւ շրջակա միջավայրի պահպանումը»,- նշել Է նա: Գլխավոր քարտուղան ընդգծել Է, որ տրանսպորտի հետ կապված վնասակար արտանետումները կարող են կրկին կտրուկ ավելանալ, եթե զբոսաշրջությունը վերականգնվի առանց հաշվի առնելու բնապահպանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով