armenpress.am: Ղազախստանի TOO «CK-Ֆարմացիա»-ն (դեղամիջոցների միասնական պետական դիստրիբյուտոր) Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ փոխըմբռնման համաձայնագիր Է կնքել կորոնավիրուսի դեմ երաշխավորված ծավալի «Արբանյակ V» պատվաստանյութի հատկացման մասին՝ փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո: Այդ մասին հաղորդել Է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, փաստաթուղթն ստորագրվել Է Մոսկվայում՝ Ղազախստանի կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում:
«Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի եւ «CK-Ֆարմացիա»-ի միջեւ փոխըմբռնման համաձայնագիր Է ստորագրվել երաշխավորված ծավալի «Արբանյակ V» պատվաստանյութի հատկացման մասին՝ փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Շարունակությունը՝ armenpress.am-ում։