Մինսկում «ՕՄՈՆ»-ը ցրել է մայրաքաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներին. 20 մարդ ձերբակալվել է |tert.am|

tert.am: Մինսկում «ՕՄՈՆ»-ի ստորաբաժանումները ցրել են քաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներին, բողոքի հերթական ցույցն անցկացնել պատրաստվող ընդդիմության 20 աջակից էլ ձերբակալվել է, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երբ ուժայինները մտել են Անկախության հրապարակ, հավաքված մարդկանց մի մասը փախուստի է դիմել, հատուկ ստորաբաժանումներն էլ շրջափակել են հրապարակը:

Դեպի հրապարակ տանող կենտրոնական պողոտան կիսով չափ փակվել է, որից որոշ ժամանակ անց հրապարակից ոստիկանական ավտոբուսների շարասյուն է շարժվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով