Արցախում բուհերը կբացվեն սեպտեմբերի 1-ից․ մինչև 10 տարեկան երեխաները դպրոցում դիմակ չեն կրի |artsakhpress.am|

artsakhpress.am:  Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցմամբ: 

Այս մասին, այսօր կայացած «Կորոնավիրուսի ազդեցությունը կրթության իրավունքի   իրացման վրա. հիմնախնդիրներ և լուծումներ» թեմայով․ քննարկման ժամանակ   ասել  է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
 
Նրա խոսքով՝ միայն բուհերում դասերը  սկսվելու են սեպտեմբերի 1-ից:
 
Նախարարը տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոց հաճախող առաջին  դասարանցիները՝  սեպտեմբերի 1-ին, 1-1,5 ժամով ուսուցիչների հետ հաճախելու  են   դպրոց՝ ի նշանավորումն գիտելիքի օրվան:
 
«Մենք այն կարծիքին ենք, որ սովորողները դիմակ դասապրոցեսի ընթացքում չպետք է  կրեն. ներկա դրությամբ մինչև 10 տարեկան երեխաները հաստատ դիմակ չեն կրելու. մնացածների  հարցերը  դեռ  քննարկվում  են:  Դասերը  լինելու  են  վեցօրյա՝  35   րոպեանոց: Ուսումնական հաստատություններում արգելվելու է զանգվածային  միջոցառումների  կազմակերպումը: Դպրոցի կողմից կազմակերպվող  արտաուսումնական խմբակների գործունեությունը դադարեցվելու է, եթե իսկապես  դրանք խանգարիչ միջոցներ են: 
Բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն 100-ից ավել աշակերտներ և կարողացել են    կազմակերպել արտադպրոցական պարապմունքներ, մենք այսուհետ ևս թույլատրելու   ենք: Ժամանակավորապես դադարեցվելու է 100-ից ավել աշակերտներ  ունեցող  ուսումնական  հաստատությունների  կողմից կազմակերպվող խմբակների գործունեությունը: Ի դեպ, այդ դպրոցները գործելու են ոչ միայն երկհերթ, այլև մեկ  հերթով: Ուսումնական հաստատություններում ժողովների և հավաքների գործընթացը   պետք է իրականցնենք հեռավար եղանակով կամ բացօթյա միջավայրում՝   պահպանելով  հակահամաճարակային իրավիճակը»,- մասնավորապես ասել է նախարարը: 
 
Խոսելով բուհերի մասին՝  Լ.Ղարախանյանը նշել է, որ Շուշիի տեխնոլոգիական և Արցախի պետական համալսարաններում  կենդանի ուսուցում է լինելու. Համավարակի գրանցված ցուցանիշների աճի դեպքում անցում է կատարվելու առցանցի: Շուշիի   տեխնոլոգիական համալսարանը լուծել է նաև երթուղայինների հարցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն