Մինսկում բերման են ենթարկվել 20-ից ավելի լրագրողներ |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ երեկոյան Մինսկում բերման է ենթարկվել ավելի քան երկու տասնյակ լրագրող տարբեր լրատվամիջոցներից, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության չորս լրագրողներ: Նրանք Մինսկի Ազատության հրապարակում սպասում էին բողոքի հերթական ակցիային:

Մոտ 3,5 ժամ անց լրագրողների մեծ մասին ազատ են արձակել՝ մինչ այդ ստուգելով փաստաթղթերը, գրանցելով բնակության և գրանցման հասցեները, ինչպես նաև ստուգելով տեսախցիկներն ու հեռախոսները:

Կեսգիշերին մոտ առնվազն 6 լրագրողներ դեռ շարունակում էին մնալ ոստիկանության բաժանմունքում, քանի որ նրանք հրաժարվել էին ցույց տալ ոստիկաններին իրենց հեռախոսների և տեսախցիկների պարունակությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով