Արցախում կորոնավիրուսային վարակ է հաստատվել 6 քաղաքացու մոտ. վարակվածների ընդհանուր թիվը 281 է

Արցախում օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 281 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ  են, 4-ը` նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ, 1-ը կասկածյալ էր, մեկուսացման մեջ էր: 1 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է  9968 փորձանմուշի հետազոտություն:

Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն