tert.am: Մինսկում անհայտ անձինք առևանգել և անհայտ ուղղությամբ են տարել ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ, Վիկտոր Բաբարիկոյի շտաբի համակարգող Վիտալիյ Կրիվկոյին, այդ մասին հայտնում է Tut.by կայքը՝ ընդդիմության շտաբին հղումով:
Նշվում է, որ փողոցով ընթացող մեքենան վնասել է Կրիվկոյին տեղափոխող մեքենան, ինչի պատճառով ստիպված են եղել կանգ առնել: Այդ պահին նրանց է մոտեցել միկրոավտոբուս, որից անհայտ անձինք են դուրս եկել: Նրանք բռնել են Կրիվկոյին և տարել անհայտ ուղղությամբ:
Թե որտեղ է գտնվում ընդդիմադիրը՝ փորձում է պարզել նրա փաստաբանը:
Օրերս էլ հաղորդվել էր, որ Մինսկում ձերբակալել են Համակարգող խորհրդի անդամներ Սերգեյ Դիլևսկուն և Օլգա Կովալկովային: Նրանց մեղադրում են չարտոնված հանրահավաքի կազմակերպման համար: