Բելառուսի կառավարությունը հավատարմագրերից զրկել է մի խումբ լրագրողների |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի կառավարությունը հավատարմագրերից զրկել է մի խումբ լրագրողների, որոնք լուսաբանել են վիճահարույց նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերն ու ոստիկանության բռնությունները ընդդիմության դեմ:

Որոշումը կայացրել է Ահաբեկչության և ծայրահեղականության կանխարգելման միջգերատեսչական կոմիտեն: «Սև ցուցակում» են «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության չորս լրագրողներ, «Ազատության» «Current Time» հեռուստածրագրի մեկ թղթակից, երկու լրագրող բրիտանական BBC-ից, ինչպես նաև արևմտյան այլ գործակալություններից, այդ թվում` AFP-ից ու Reuters-ից: Թե ինչո՞ւ են հենց այս լրագրողները զրկվել հավատարմագրերից` կառավարությունը որևէ կերպ չի պարզաբանել:

«Իշխանությունները գնալով ավելի ու ավելի են մեծացնում ճնշումը անկախ լրատվամիջոցների նկատմամբ», – հայտարարել է տեղական «Վյասնա» իրավապաշտպան կազմակերպությունը:

Իշխանությունները սպառնում են նաև մեղադրանք առաջադրել լրագրողներին, որոնք չեն ենթարկվում ոստիկանության պահանջին ու հրաժարվում են նրանց հանձնել իրենց լուսանկարներն ու տեսանյութերը:

«Սա բացահայտ վրեժխնդրություն է, նորմերի ու կանոնների աղաղակող խախտում», – հայտարարել է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով